National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.06.2023
Այս տարի ջուր քիչ է ամբարված եւ, հավանաբար, Սեւանից լրացուցիչ ջրաքանակ բաց թողնելու խնդիր կլինի. ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջեի կատարողականի քննարկումները
1 / 6

Նախորդ տարի Սեւանա լճից ջրի առավելագույն քանակը բաց չի թողնվել: 2022 թվականին բաց թողնվելու համար սահմանվել էր առավելագույնը 170 մլն խմ ջուր, սակայն բաց է թողնվել 165,1 մլն խմ: 2021 թվականին բաց էր թողնվել 227 մլն խմ ջուր: Այս տարի ջուր քիչ է ամբարված, տարին դժվար է լինելու, եւ հավանաբար, Սեւանից լրացուցիչ ջրաքանակ բաց թողնելու խնդիր կլինի: Ամեն ինչ կանենք, որ այլընտրանքային որոշակի քայլերով մեղմենք ջրի պակասը: Ըստ երեւույթին, ինչ-որ պահի Ազգային ժողովի հետ ստիպված կլինենք քննարկել Սեւանից ջրի լրացուցիչ քանակ բաց թողնելու խնդիրը, այդ մասին են վկայում առկա իրավիճակն ու թվերը: Ջուրը քիչ է, հատկապես խոշոր՝ Ախուրյանի, Ազատանի, Ապարանի ջրամբարներում: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ներկայացնելով  նախարարության՝ 2022 թվականի բյուջեի կատարողականը:

Թեման շարունակելով՝ փոխնախարարը նշել է, որ ընթանում են փոքր եւ միջին 15 ջրամբարներ կառուցելու նախապատրաստական աշխատանքները:

Բյուջետային ծրագրերը նախարարությունը հաշվետու տարում կատարել է ավելի քան 90 տոկոսով, շատ ոլորտներում այն ավելի է եղել 95 տոկոսից: 2022 թվականին նախարարության բյուջետային հատկացումներն ավելի են եղել, քան 2021 թվականին: Փոխնախարարի խոսքով 2022 թվականին ավելի մեծ տեմպով աճել են այն ռեսուրսները, որոնք ուղղվել են կապիտալ ծախսերին:

Նախարարության կողմից իրականացվող 24 ծրագրերում ընդգրկված են եղել 146 միջոցառումներ, հատկացվել է 247,7 մլրդ դրամ, որից ծախսային ծրագրերով` 235,2 մլրդ դրամ, իսկ 12,4 մլրդ դրամը՝ դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներառված ենթավարկերի տեսքով: Նշված գումարներից փաստացի ծախսվել է 234,6 մլրդ դրամը, որից ծախսային ծրագրերով՝ 223 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 95 տոկոս: Ըստ փոխնախարարի՝ կատարողականի հարցում դերակատարություն են ունեցել արտարժույթի փոխանակման փոխարժեքի տարբերությունները: Նրա խոսքով, եթե դա չլիներ, ապա կատարողականն ավելի բարձր կլիներ:

Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ 2021 թվականին նախարարությանը հատկացվել էր 214,7 մլրդ դրամ: 95,7 մլրդ դրամն ուղղվել է կապիտալ ծախսերին, այստեղ կատարողականը կազմել է 90,7 տոկոս է: 127 մլրդ դրամն էլ ուղղվել է ընթացիկ ծախսերին:

Ջրային ոլորտում իրականացված ծախսերը կազմել են 29 մլրդ դրամ, իրականացվել է 6 ծրագիր՝ 35 միջոցառմամբ: Էներգետիկ ոլորտի համար ծախսվել է 9,1 մլրդ դրամ, իրականացվել է 4 ծրագիր՝ 10 միջոցառմամբ: Տարածքային կառավարման ոլորտում ծախսվել է 111,2  մլրդ դրամ, կատարողականը եղել է 97 տոկոս: Իրականացվել է 11 ծրագիր եւ 72 միջոցառում:

Փոխնախախարը մանրամասն ներկայացրել է իրականացված ծրագրերն ու դրանց կատարողականները, պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ջրամբարների կառուցմանը, համայնքների համաչափ զարգացման կարեւորությանը, սուբվենցիոն ծրագրերին, հեղեղատների պատճառած վնասների վերացմանը, որոշ համայնքների ավագանիների անարդյունավետ աշխատանքին, Կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի մասնակցության հարցին եւ այլն:

Համատեղ նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am